Նոյեմբերի 7-14-ը Երևանում անցկացվեց 18-րդ «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը։ Հանդիսատեսը կրկին մասնակից եղավ հագեցած մեկ շաբաթվա` անիմացիոն ֆիլմերի ցուցադրություններով, միջազգային ճանաչում ունեցող մասնագետներով, ցուցահանդեսներով, ոլորտի առաջատարների հետ հանդիպումներով և շատ այլ նոր ու հետաքրքիր իրադարձություններով։ Փակման արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 13-ն Կինոյի տանը։
«Տարիների ընթացքում «ՌեԱ»-ն դարձել է այն հարթակը, որտեղ հայ և արտասահմանցի ստեղծագործողները միմյանց լսում են, սովորում իրարից և ստեղծում նոր կապեր։ Շարունակեցինք նաև օգտագործել «ՌեԱ» փառատոնի հարթակը՝ միջազգային և տեղական մասնագետների միջև նոր ծրագրերի և նախագծերի իրականացման համար՝ լինեն դրանք անիմացիոն, թե պատկերապատման ոլորտում։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր այս տարի ևս «ՌեԱ» փառատոնի 18-րդ անգամ ճանապարհին մեր կողքին էին»,-փակման արարողոթյան ժամանակ նշեց փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին։
Փառատոնի մրցանակները.
«ՌեԱ»-ի այս տարվա գլխավոր հյուրերից էր ֆրանսահայ կինոռեժիսոր, սցենարիստ եւ դերասան Սերժ Ավետիքյանը։ Փառատոնի շրջանակում ցուցադրվեցին նրա կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերը՝ «Կյանքի գիծ», «Մի գեղեցիկ առավոտ» եւ «Շնային պատմություններ»։ Փառատոնի բացմանը Սերժ Ավետիքյանին հանձնվեց հատուկ մրցանակ՝ անիմացիոն արվեստում նշանակալի ներդրման համար։
Փառատոնի հաղթող ֆիլմերը.
Ավարտական անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագիր․
Հաղթող – «Խուճապ», Մաթիաս Շտրասեր
Ժյուրիի հատուկ հիշատակում – «Թթվային արձագանք», Էլզա Մուլեն
Ժյուրիի հատուկ հիշատակում – «Լուսինը գողացավ զոլերս», Սառա Բաքլի
Կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագիր
Հաղթող – «Տիեզերագնացները», Լեո Չերնից
Ժյուրիի հատուկ հիշատակում – «Խնդրում եմ», Աննա Մանցարիս
Հասյատանի Անիմացիայի մասնագիտական գիլիդիայի / ԱՍԻՖԱ Հայաստանի մրցանակը լավագույն բեմադրող նկարչի համար – «Լողավազան կամ Ոսկե ձկնիկի մահը», Դարիա Կոպյեց
Լիամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագիր.
Հաղթող – «Երկաթյա տղան», Լուի Կլիշի
Վ․ Պոդպոմոգովի անվան հատուկ մրցանակ լավագույն գեղարվեստական լուծման համար – «Հանգույցներ», Լիա Նելսոն
Ժյուրիի հատուկ հիշատակում – «Դեկորադո», Ալբերտ Վասկես
CoReAct համարտադրության հարթակի լավագույն նախագծերն են՝
«Լույսը, որ պահեցի» – Աննա Կիրակոսյան
«Սիրո մի կյանք» – Գոհար Նազարյան
«Մի թեյի հեքիաթ» – Նորայր Մելիքյան
Ազգային պատկերապատման Comics Art մրցույթի մրցանակակիրներ.
3-րդ տեղ՝ Մարիտա Մովսիսյան, Արմեն Թորոսյան – «Հէյզըլը պանելին դեմ»
2-րդ տեղ՝ Լևոն Ծատուրյան – «Ծրար»
1-ին տեղ՝ Իննա Ասատրյան – «Մի բուռ Մասիվ»
Comics Art նախագիծն իրականացվեց Հայաստանի ԿԳՄՍ նախարարության հովանավորությամբ։ Պետական աջակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունները փառատոնը դարձնում են կարևոր հարթակ հայալեզու կոմիքսների ստեղծման, հրատարակման և միջազգային հանրությանը ներկայացման համար։
Փառատոնի բացման օրից Հայաստանի կինոգործիչների միության երկրորդ հարկի ցուցասրահում գործում էր ReAComics պատկերապատման ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվում էին ինչպես ոլորտում արդեն փորձառուների, այնպես էլ սկսնակ հեղինակների պատկերապատման աշխատանքները:
Այս տարի ցուցադրությունը բաղկացած էր ՌեԱ ազգային պատկերապատման 4-րդ մրցույթի մասնակիցների գործերից, ինչպես նաեւ տեղի ունեցավ անցյալ տարվա հաղթող Սոֆիա Միրզոյանի «Ժասմինն ու Բիմբիմը» գրքի շնորհանդեսը։ «Միմյանց մասին» խորագրով Գեղարվեստի Ակադեմիայի ուսանողների Պատկերապատման դասի ավարտական աշխատանքներով ցուցադրությունը։
Ջորդան Մեքների «Վերապրում» գիրքը լույս տեսավ, ինչպես նաև տեղի ունեցավ Պակո Ռոկայի «Խորշոմներ» գրքի շնորհանդեսը և Արթ Շփիգելմանի «Մաուս» գրքի շնորհանդեսը ։
Փառատոնն այս տարի հյուրաշատ էր.
ReA փառատոնին ներկա գտնվեցին ֆրանսահայ կինոռեժիսոր, սցենարիստ եւ դերասան Սերժ Ավետիքյանը, Ֆրանսահայ հայտնի պատկերապատող, անիմատոր Դեն Ֆրանկեն, անիմացիայի ոլորտի հայտնի մասնագետ Իգոր Հերաս Ֆերնանդեսը, անիմացիոն արվեստի մասնագետ Արմին Թաղդիսիրադը, ֆրանսիացի կինոպրոդյուսեր Հենրի Մագալոնը, Իսպանիայից 3D նկարիչ, անիմատոր և տեխնիկական ռեժիսոր Տոնի Մորտերոն, Ֆրանսիացի կինոռեժիսոր, իլյուստրատոր և ար տ-տնօրեն՝ հայակական արմատներով Զավեն Նաջարը, անիմացիայի և պատկերապատման ոլորտի մասնագետ և բանախոս Դիանա Եղիկյանը, Փարիզաբնակ սցենարիստ և ռեժիսոր Ստեֆան Կազանչիանը, Հունաստանում անիմացիոն ֆիլմերի փառատոնի ղեկավար Վասիլիս Կարամիցանիսը, «Arcane» անիմացիոն սերիալը ստեղծած ֆրանսիական Fortiche Production ստուդիայի ներկայացուցիչներն են Գվենդոլին Շովելը և Անրի Արբիզերը և ոլորտի շատ այլ մասնագետներ։
ՌԵԱ 18-ի նորարարությունները.
ReA փառատոնն այս տարի առաջին անգամ Հայաստանում ներդրեց թվային ակրեդիտացիաների համակարգ, որը միջազգային փառատոններում ընդունված ձևաչափ է։ Այն հնարավորոթյուն էր տալիս ավելի հարմար տարբերակով մասնակցել փառատոնին։
Այս տարի փառատոնն ունեցավ աննախադեպ մեծ հետարքրություն թե՛ ոլորտի մասնագետների, թե՛ անիմացիայի սիրահարների կողմից։ Գրանցվեց ֆիլմերի դիտման և հանդիպումների մասնկացության շատ բարձր ցուցանիշ։
Այս տարի առաջին անգամ ՌեԱ փառատոնը՝ Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ, անցկացրեց ReA Academy Lab-ը պրոդյուսերների, սցենարիստների և վիզուալ արվեստագետների համար։ Լաբորատորիայի նպատակն էր խորացնել մասնագիտական կարողությունները, ծանոթացնել միջազգային արտադրական և համատեղ արտադրության գործե


















