Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը հանրությանն են ներկայացել հնդկական ազգային հագուստով։ Կարմիր գորգին Ուելսի արքայադուստրը կեցվածք է ընդունել ավանդական հնդկական զարդանախշերով կարմիր զգեստով և զմրուխտե վզնոցով, իսկ արքայազն Ուիլյամը կրել է շերվանի՝ Հնդկաստանում տարածված տղամարդու ավանդական պիջակ (երկարաձիգ բաճկոն)։
Նման կերպարներ զույգն ընտրել է Մումբայում կայացած Earthshot Prize Awards մրցանակաբաշխության համար, որին նրանք մասնակցել են Հնդկաստան կատարած եռօրյա պաշտոնական այցի շրջանակում։ Ուելսի արքայազնն ու արքայադուստրը հանդիպել են Մահարաշտրա նահանգի գլխավոր նախարար Դևենդրա Ֆադնավիսի և նրա կնոջ հետ։
Ավելի վաղ արքայազն Ուիլյամը Քեյթ Միդլթոնին շրջայցի էր տարել էլեկտրական տուկ-տուկով։ Նրանք նաև հանդիպել են Children’s Earthshot Awards մրցանակի եզրափակիչ փուլի մասնակիցների հետ։





















