Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի ընտանիքն Ինստագրամում հայտարարություն է հրապարակել: Նրանք շնորհակալություն են հայտնել սրտացավ ր կարեկից մարդկանց, ովքեր աջակցել են դերասանուհուն Ինստագրամում բացված հատուկ էջում: Դերասանուհու ընտանիքը ցավով հայտնել է, որ սոցկայքի ադմինիստրացիան արգելափակել է այդ էջը:
«Ցավում ենք, որ նման անկեղծ և զանգվածային, միասնական պոռթկումը ռոբոտացված համակարգը չկարողացավ մարսել: Այնքան սրտացավ մարդիկ էին մեզ միացել ընդամենը մեկ օրում»,- ասվել է հայտարարության մեջ:
Անաստասիա Զավորոտնյուկի ընտանիքը նաև խոստացել է, որ երգչուհու առողջական վիճակի մասին պարբերաբար նոր մանրամասներ կներկայացնի նրա պաշտոնական էջում: