Դերասան Մովսես Երեմյանը օրերս տոնել է ծննդյան տարեդարձը։ Դերասանը դարձել է 27 տարեկան, ինչի առթիվ էլ նրա կինը՝ պարուհի, դերասանուհի Աննա Սիմոնյանը, Ինստագրամում լուսանկար է հրապարակել և կատարել հետևյալ գրառումը․ «Շնորհավոր ծնունդդ, իմ լավագույն ընկեր, իմ սեր։ Մենք միասին ենք եղել մեր կյանքի ընթացքում, իսկ երբ երեխա ունեցանք, ես հասկացա, որ մեր կյանքը նոր է սկսվել։ Ես քեզ մաղթում եմ առողջություն, ուրախություն, ծիծաղ, ներքին խաղաղություն և իսկական երջանկություն։ Թող հաջողությունը միշտ ուղեկցի քեզ։ Սիրում եմ»։
Նշենք, որ զույգն այժմ ապրում է ԱՄՆ-ում։ Նրանց որդին՝ Անրին, ևս լույս աշխարհ է եկել ԱՄՆ-ում՝ այդպիսով դառալով ԱՄՆ քաղաքացի։ Հիշեցնենք, որ մինչև ամուսնությունը Աննան երկար տարիներ ապրել է Ամերիկայում։