Հայաստանից հեռանալուց հետո Քիմը իր հայաստանյան տպավորություններով կիսվում է ինստագրամյան էջում, որտեղ նա ունի միլիոնավոր հետևորդներ: Դե ինչ` ռեալիթի շոուների աստղը չի թողնում, որ մարդիկ մոռանան Հայաստանի մասին:
«Դեռ չեմ կարողանում մոռանալ` որքան հրաշալի է Հայաստանը: Շնորհակալ եմ, նախագահ Սարգսյան, մեզ ընդունելու համար»,- գրել է իր միկրոբլոգում Քիմը:
Քիմը քրոջ` Քորթնի Քարդաշյանի հետ Հայաստան էր եկել մասնակցելու WCIT 2019 համաժողովին` որպես բանախոս: Ինչ խոսք՝ աշխատանքից բացի Քիմը նաև հասցրեց վայելել Հայաստանը, մկրտվել Էջմիածնում և վառ տպավորություններով հեռացավ մեր երկրից` հույսով, որ էլի կվերադառնա: