Պլյուս չափի հղի մոդել Էշլի Գրեմը դարձել է 110 կգ

Էշլի Գրեմը դեռ ամիսներ առաջ իրական հեղափոխություն իրականացրեց նորաձևության բնագավառում՝ բոլորին ցույց տալով, որ փարթամ մարմինը նույնպես գեղեցիկ ու սեքսուալ է։
Ինստագրամյան միլիոնավոր հետևորդներ, հազարավոր առաջարկներ անվանի բրենդներից ու մոդելային գործակալություններից․ իր չափսերի շնորհիվ Էշլի Գրեմը կարողացավ հաստատվել նորաձևության մեջ և ճանապարհ հարթել մյուս գիրուկ կանանց համար։
Սակայն հղիությունը շատ է ազդել մոդելի վրա։75 կգ քաշ ունեցող գեղեցկուհին 7 ամիսների ընթացքում բավականին գիարցել է, ինչի հետևանքով այժմ կշռում է 110 կգ։

Եթե 75 կգ գիրությունը համարվում է նորմալ և ինչ-որ տեղ գեղեցիկ է, ապա մոդելի ներկայիս քաշի բացասական հետևանքների մասին գիտակցում են ոչ միայն Գրեմի միլիոնավոր հտեևորդները, այլ նաև ինքը՝ Գրեմը։
Գեղեցկուհին հատուկ դիետաների է հետևում, որոնք կօգնեն օրգանզիմում պահել վիտամիններն ու չզրկել երեխային դրանցից։ Սակայն միևնույն է, Էշլին չի կարողանում պայքարել ավելորդ քաշի դեմ։

Գեղեցկուհին ադրեն բողոքում է, որ լուրջ խնդիրներ ունի ողնաշարի հետ կապված, որոնք իրեն թույլ չեն տալիս լիարժոեք վայելել կայնքը։
«Ավելի ու ավելի եմ մեծանում և փորձում եմ ամեն օր ընդունել իմ նոր մարմինը։ Սա ճանապարհորդություն է, և ես այնքան շնորհակալ եմ հետևորդներս աջակցության համար»,- լուսանկարը մակագրել էր ապագա մայրիկը։