Մառլեն Դիտրիխի ոճն այսօր նորաձև է

Ոգեշնչվելով «Սալոմեա» ֆիլմում Ռիտա Հեյվորտի սեքսուալ զգեստից, Մառլեն Դիտրիխը մի քանի էսքիզ է անում և պահանջում է իր համար մոդելավորել հենց այդպիսի զգեստներ: Սեքսուալ, փայլուն և կիսաթափանցիկ զգեստները հիացնում էին բոլորին: Մառլենը սկզբունքորեն  չէր կրում ներքնազգեստ, որովհետև կարծում էր՝ ներքնազգեստի պատճառով կորում է զգեստի հմայքը: Զգեստները զարդարված էին թանկարժեք քարերով, ինչի պատճառով չափազանց ծանր ու անհարմար էին: Դիտրիխն այդ զգեստների մասին խոսելիս ասում էր. «Զգեստը պետք է լինի տղամարդու երազանքների մարմնավորումը, իսկ տղամարդկանց երևակայությունը հանճարեղ է և ցավոք, ոչ համեստ»: