Նորաձևության ոլորտը գնալով զարգանում է: Տաղանդավոր դիզայներները շատ են, սակայն մրցակցությանը դիմակայելու և ինչ-որ կերպ աչքի ընկնելու համար նրանք հաճախ են դիմում խելահեղ քայլերի՝ իրենց մոդելավորած հագուստներում տարօրինակ ու էքստրավագանտ փոփոխություններ կատարելով:
Քանի որ տարբերվելու մոլուցքով այսօր տառապու են գրեթե բոլորը՝ նորաձևության ցուցադրությունները նմանվել են ֆրիկների շոու-ծրագրերի, որտեղ մոդելներն ասես ներկայանում են այլմոլորակայինների կերպարներում:
Բազմաթիվ հայտնի նորաձևության տներ որոշել են արգելքներ դնել իրենց դիզայներների առջև՝ խուսափելով նրանց հանճարի փայլատակումներից, որոնք շատ ժամանակ ծիծաղելի ու տարօրինակ են թվում նորաձևության սիրահարների համար:
Աշխարհահռչակ բրենդներից դեռևս միայն Gucci-ն է, ով աջակցում է իր դիզայներներին՝ օգնելով կյանքի կոչել իրենց խելահեղ մտքերը:
Նորաձևության ցուցադրություններից մենք ծաղկաքաղ ենք արել ամենատարօրինակ կերպարները, որոնք էլ ներկայացնում են ձեր դատին: