Աշխարհի ամենաթանկարժեք տիկնիկները

Բրիտանուի Հոփ Սիլերմանը 15 տարի զբաղվել է ոսկերչությամբ, սակայն տարիներ առաջ, երբ նա իր միլիոնատեր պատվիրատուներից մեկի դստեր տիկնիկի համար ստեղծեց զարդեր, ամեն բան փոխվեց: Դա ոգեշնչեց Հոփին և նա սկսեց ստեղծել տիկնիկներ, որոնք բավականին նման են իրական մարդկանց, իսկ նրանց զարդարանքն արժե հազարավոր դոլարներ:
«Թագուհիներ» տիկնիկների հավաքածուն Սիլերմանը ներկայացրել է 15 երկրներում: Տիկնիկագործը հրաժարվում է վաճառել այդ հավաքածուի տիկնիկներից երևէ մեկը և համոզված է, որ որոշ ժամանակ անց դրանք պատմական արժեք են ձեռք բերելու և դառնալու են անգին:
Իր բոլոր տիկնիկները Սիլերմանը ստեղծում է միայնակ՝ ծախսելով յուրաքանչույրի  վրա 10-15 օր:
Սիլերմանը շուտով ցուցահանդեսներով կներկայանա Վրաստանում և Պարսկաստանում, նրա արվետսի սիրահարները հույս ունեն, որ մի օր տիկնիկագործն իր աշխատանքները կներկայցնի նաև Հայաստանում: