Եկատերինա Վիլկովան 7 տարի է ամուսնացած է դերասան Իլյա Լյուբիմովի հետ: Նրանք դաստիարակում են իրենց երկու հրաշք երեխաներին: Զույգն այս 7 տարիների ընթացքում երկու անգամ ամուսնալուծվել է: Եկատերինան լրագրողներին միշտ հավատացնում է, որ իրար համար ծնված մարդիկ երբեք չեն կարող միմյանցից վերջնական բաժանվել: Իր ինստագրամյան էջում օրեր առաջ Եկատերինան կիսվել է ամուսնու հետ սիրառատ լուսանկարով, որն ուներ հետևյալ մակագրությունը. «Ասում են՝ նմանը նմանին է գտնում: Սուտ է: Մենք միշտ գտնում ենք մեր հակապատկերին, ով ամբողջ կյանքում մեզ զարմացնում է իր ցինիկությամբ, հիմարություններով, ումից ամեն օր նորովի ենք հիասթափվում, բայց չենք բաժանվում, որովհետև հետաքրքրված ենք՝ ինչ է լինելու հետո: Խաղաղ ընտանիք ու իրական սեր հնարավոր է միայն տարբեր մարդկանց միջև, ովքեր անկանխատեսելի են միմյանց համար»: