Պոլ Մակքարթնին իր կնոջ լուսանկարների հավաքածուն նվիրել է Գլազգոյի թանգարանին

Պոլ Մակքարթնիի կինը տարիներ շարունակ հավաքել է լուսանկարների բացառիկ ֆոտոշարք, որտեղ պատկերված են այնպիսի լեգենդար մարդիկ, ինչպիսիք են Միք Ջագգերը և Ջիմի Հենդրիքսը:
Պոլ Մակքարթնին իր կնոջ լուսանկարների հավաքածուն նվիրել է Գլազգոյի թանգարանին, որտեղ դրանք կցուցադրվեն չորս ամիս:
Լուսանկարները կցուցադրվեն The Beatles լեգենդար խմբի անդամներից Պոլ Մակքարթնին հանգուցյալ կնոջ՝ լուսանկարիչ Լինդա Մակքարթնիի հիշատակին նվիրված ռետրո լուսանկարների ցուցադրության շրջանակում:
Գլազգաոյի թանգարանին արտիստը նվիրել է այդ լուսանկարներից 14-ը:
1968 թվականին Լինդա Մակքարթնին կերտեց պատմություն ՝ դառնալով առաջին կին լուսանկարիչը, ում աշխատանքներից մեկը՝ Էրիկ Քլեպտոնի լուսանկարը, օգտագործվել է Rolling Stone ամսագրի շապիկի համար: