Սեուլում անցկացվել է դրոնների փառատոն

Կորեայի Հանրապետության մայրաքաղաքի Կվանարու զբոսայգում, որը տարածվում է Հանգան գետի ափերին, կայացել է անօդաչու թռչող սարքերի Seoul Drone Challenge 2019 փառատոնը: Սկզբնապես Սեուլի իշխանությունները պլանավորել էին այդ միջոցառումն անցկացնել հոկտեմբերի սկզբին, բայց այդ պլաններին խանգարել էր ուժգին թայֆունը: Ի վերջո շոուն տեղի ունեցավ մեկ ամիս ուշ:


Դրոնների թռիչքների համար հատկացված հարթակի վրա հանդիսականները կարողացել են դիտել ցուցահանդեսը և սարքերի մասնակցությամբ շքերթը, որոնք օգտագործվում են ինչպես ժամանցի, այնպես էլ լուրջ առաջադրանքներ կատարելու համար, այդ թվում՝ արդյունաբերության և անվտանգության բնագավառներում: Փառատոնի ընթացքում կայացել է հարյուրավոր անօդաչու թռչող սարքերի միաժամանակյա թռիչք, գյուղատնտեսական, հրշեջ և այլ մասնագիտացված դրոնների աշխատանքի ցուցադրություն, ինչպես նաև մրցարշավներ, հաղորդել Է TACC գործակալությունը: