Սննդաբան և ոճաբան Լիլիթ Բաբասյանը այժմ գտնվում է ԱՄՆ-ում, ուր մեկնել էր ընկերուհու՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանի հետ միասին։ Լիլիթը Ամերիկայում նաև հասցրել է տոնել ծննդյան օրը, ի դեպ առանց ամուսնու՝ դերասան Ալեքսանդր Բաբասյանի և որդու, ովքեր մնացել են Հայաստանում։ Լիլիթը դարձավ 29 տարեկան։
Լիլիթը պարբերաբար նոր լուսանկարներ է տեղադրում իր Ինստագրամի էջում և ցույց տալիս, թե ինչպես է ժամանակն ու հանգիստը անցկացնում ԱՄՆ-ում։ Ի դեպ, սննդաբանը օրեր առաջ նաև նշել էր, որ երազում էր լինել ԱՄՆ-ում և ահա իրականացավ իր ևս մեկ ցանկությունը։ «Երբեք մի դադարեք հավատալ, որ դուք կարող եք»,- գրել է Լիլիթը իր հրապարակած վերջին լուսանկարի մեկնաբանության դաշտում։