Զարուհի Բաբայանի և դստեր՝ Սոֆի Դևոյանի նոր ջերմ լուսանկարներն ու գրառումը

Զարուհի Բաբայանն ու իր ընտանիքը հայկական շոու-բիզնեսի ամենաքննարկվող ու հայտնի ընտանիքներից են։ Սոֆի Դևոյանը, Զարուհի Բաբայանը և Սոֆի Դևոյան Կրտսերը մշտապես ուշադրության կենտրոնում են։ Եվ ահա, Զարուհին և իր դուստրը՝ Սոֆին, նոր ֆոտոշարքով են հանդես եկել։ Լուսանկարները հրապարակվել են Սոֆիի Ինստագրամի էջում։ Հիշեցնենք, որ աղջիկը այժմ գտնվում է Մոսկվայում, ուր մեկնել էր ուսման նպատակով։
Լուսանկարներում Զարուհին երկարափեշ սև զգեստով է, իսկ Սոֆին ընդհակառակը՝ սպիտակ, երկուսն էլ իրենց կերպարը ամբողջացրել են վառ դիմահարդարմամբ՝ օգտագործելով կարմիր շրթներկ։ «Սիրեք մայրերին՝ բոլորից շատ։ Իրենք միակն են մեր կյանքում»,- լուսանկարներին կից գրել է Սոֆին։