Sloggi բրենդը վայելում է մեծ ճանաչում և պահանջված է աշխարհի տարբեր երկրներում:
Ներքնազգեստների 40 տարվա պատմություն ունեցող այս բրենդը միշտ աչքի է ընկել բարձր որակով և գեղեցիկ դիզայնով: Սակայն նորաձևության բնագավառում վերջին ժամանակներում հարկավոր է դիմել որևէ տարօրինակ և տարբերովղ քայլի, որպեսզի հիշվել և ունենալ պահանջարկ:
Gucci բրենդն իր մոդելներին պոդիում է ուղարկում սարսափ կերպարներում, մյուսներն ընտրում են հաշմանդամ կամ չափազանց գեր կանանց, Sloggi բրենդը նույնպես բացառություն չէ: Ուշադրություն գրավելու և շուկայում մրցակիցներից առաջ ընկնելու նպատակով Sloggi բրենդն իր գովազդային հոլովակում ներագրավվել է հայտնի ռեփեր տատիկին` L.O.G.В-ին, ով ապրանքանիշի ներքնազգեստներով ելույթ ունեցել` երգել ու պարել: Սա մեծ իրարանցում է առաջացրել:
Հիշեցնենք, որ բրենդն այս տարի նշում է իր 40 ամյակը: