Ի՞նչն է հունից հանել Իննա Խոջամիրյանին. Հայկ Պետրոսյանի հետ բաժանման մասին հա՞րցը

Իննա Խոջամիրյանը բավականին ակտիվ է իր ինստագրամյայն էջում, գեղեցկուհին պարբերաբար հրապարակում է գեղեցիկ լուսանկարներ, կիսվում կյանքից հետաքրքիր մանրամասներով, ինչն էլ քննարկումների առիթ է տալիս նրա երկրպագուներին:
Արդեն երկար ժամանակ է՝ մամուլում քննարկվում է Իննայի և Հայկ Պետրոսյանի բաժանությունը:
Իսկ վերջերս  ինստագրամյան հետևորդները, տեսնելով Իննայի և Վահե Զիրոյանի ջերմ լուսանկարը, սկսեցին քննարկել նրանց հնարավոր սիրավեպը, ինչը վերջնականապես հունից հանել է դերասանուհուն:
Երկրպագուի այն հարցին՝ ինչու է նա բաժանվել Հայկ Պետրոսյանից, Իննան ոչ միայն հրաժարվել է պատասխանել, այլ նաև կոպտել է ասելով. «Մարդու կոկորդին եք հասցրել արդեն»: