Դերասանուհի Էմմա Մանուկյանը օրերս ակտիվ կերպով թարմացնում է իր Ինստագրամի էջը՝ հրապարակելով նոր լուսանկարներ, որոնցում հանդես է եկել չափազանց էլեգանտ և ազդեցիկ կերպարներով։ Լուսանկարներից մեկում դերասանուհին սև դասական կոստյումով է, որի հետ համադրել է կրկին սև բարձրակրունկներ։ Մյուս լուսանկարներում էլ Էմման վառ կարմիր երկարափեշ կիսաշրջազգեստով է, որի հետ կրում է նույն գույնի պիջակ։ Լուսանկարներն արվել են Հյուսիսային պողոտայում։
Հիշեցնենք, որ Էմմա Մանուկյանը այժմ նկարահանվում է Արմենիա TV-ի «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում։