Մեր հայրենակիցը 3-րդ մրցանակով է վերադարձել միջազգային փառատոնից

Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ մեր հայրենակից Հայկ Արսենյանը  օրերս ներկայացնում էր Իսպանիան Մալթայում առաջին անգամ կազմակերպված Golden Voice միջազգային փառատոնում և այնտեղից վերադարձել է 3-րդ մրցանակով: Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը շնորհավորել է Հայկ Արսենյանին և մաղթել նորանոր հաղթանակներ: Մալթայում կազմակերպված մրցույթը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ից 6-ը:

Նշենք նաև, որ մինչ փառատոնին մասնակցելը Հայկը նաև մասնակցել է Իսպանիայի «Մանկական ձայնը» նախագծին և հնարավորություն է ստացել հետագայում Իսպանին ներկայացնելու միջազգային տարբեր հարթակում: