Mattel-ը նոր տիկնիկ է թողարկում Լեյսան Ուտյաշևայի կերպարով

Mattel ընկերությունը տարիներ շարունակ ոգենշչում է փոքրիկ աղջիկներին, նրանց համար ստեղծելով գեղեցիկ տիկնիկներ, որոնց հաճախ երազում են նմանվել ու կրկնօրինակել:
Վերջերս ընկերությունը սկսել է թողարկել սևամորթ, գեր, ճաղատ, հղի և այլ առանձնահատկություններով տիկնիկների: Mattel ընկերության բոլոր տիկնիկներն ունեն ինչ-որ մասնագիտություն: Ընկերությունը անակնկալ է մատուցել Լեյսան Ուտյաշևայի երկրպագուներին՝ թողարկելով նրա կերպարով տիկնիկներ: Mattel ընկերության Role Models հավաքածուն տարիներ շարունակ համալրվում է նոր տիկնիկներով, որոնք ստեղծվում են հայտնի մարդկանն նմանությամբ: Role Models հավաքածուում կան Մայքլ Ջեքսոնի, Շակիրայի, Էլթոն Ջոնի և մի շարք այլ աստղերի կերպարներով տիկնիկներ:
«Արդեն 60 տարի է Բարբին ոգեշնչում է աշխարհի տարբեր ծայրերում բնակվող փոքրիկ աղջիկներին՝ բացահայտելով նրանց ներսում թաքնված մեծ պոտենցիալը:
Բարբին օգնում է երեխաներին լինել ավելի ազատ ու համարձակ բոլոր նպատակների իրականացման հարցում: Յուրաքանչյուր փոքրիկ, խաղալով տիկնիկի հետ, իրեն է պատկերացնում նրա դերում և հավատում է, որ կարող դառնալ այդպիսին:
Լեյսան Ուտյաշևան տաղանավոր գիմնաստ և հայտնի հաղորդավարուհի է ու կարող է լավ օրինակ ծառայել երեխաների համար»,- ասել է Mattel կազմակերպության ներկայացուցիչը: