«Ես ուրիշ եմ»․ Լուիզա Ներսիսյանի անկեղծ խոստովանությունը

Դերասանուհի, հաղորդավարուհի Լուիզա Ներսիսյանը բավականին ակտիվ է Ինստագրամում։ Ակտիվության հետ զուգահեռ հաղորդավարուհին փորձում է մշտապես ոճային լինել և նոր ու հետաքրքիր կերպարներով հանդես գալ։ Նա թարմացրել է իր Ինստագրամի էջը՝ հրապարակելով նոր լուսանկր։
«Կյանքը վայելելը մի ուրիշ արվեստ է. մարդուց մեծ ջանքեր է պահանջում։ Թվում է՝ ինչ դժվար բան կա, չէ՞, ուղղակի ապրում ես, ինչպես սիրտդ կթելադրի։ Բայց կյանքը հեքիաթ չէ, այն լի է խնդիրներով, խոչընդոտներով․․․․բարդ է։
Ես ուրիշ եմ, որովհետև վայելում եմ կյանքն ամբողջությամբ՝ իր խնդիրներով հանդերձ։ Ո՞րն է ձեր՝ ուրիշ լինելու պատճառը»,- մակագրել է իր լուսանկարը Լուիզան։