Երեկ Դիլիջանում տեղի ունեցավ «Անհայտ բաժանորդ» ֆիլմի պրեմիերան։ Դերասանների մի մասն ու ստեղծագործական անձնակազմը ներկա էին պրեմիերային։ Օրը հագեցած է անցել ոչ միայն ստեղծագործական թիմի, այլ նաև տավուշցիների համար։
Նազենի Հովհաննիսյանի ինստագրամյան էջից տեղեկանում ենք, որ ֆիլմի պրեմիերային դերասաններից ներկա են եղել Նազենին, Խորեն Լևոնյանը, Անի Խաչիկյանը, ինչպես նաև ֆիլմի ռեժիսոր Արշո Հարությունյանը։
Դերասանները հասցրել են սելֆի անել կինոդահլիճում՝ հանդիսատեսի մասնակցությամբ, ինչպես նաև օրվա վերջում նշել իրենց հաջողված օրը։
Երեկվա մասին իր տպավորություններով կիսվելով՝ Նազենին իր միկրոբլոգում գրել է․ «Տավուշը հույսի ու սիրո տուն է։ Շնորհակալ ենք անհավանական ջերմության ու սիրո համար։ «Անհայտ բաժանորդը» ֆիլմն այսուհետ նաև Դիլիջանում է։
Ներկա էին նաև զինվորականներ` մեր սահմանն անառիկ պահող երիտասարդերը, պատիվ ունենք, նրանց շնորհակալություն ասելով էլ բարի դիտում մաղթեցինք բոլորին»։