Անվանի դիզայներ Վերա Վոնգը հայտնի է աշխարհին իր մոդելավորած հարսանյաց նրբագեղ ու էլեգանտ զգեստներով:
Օրերս նա ներկայացրել է երեկոյան զգեստների 2020-2021 հավաքածուն, որը պարզապես հիացրել է նորաձևության բոլոր սիրահարներին:
Եթերային, նուրբ ու կախարդական. այսպիսին է Վոնգի նոր հավաքածուն, որը ներկայացրել են առանձնահատուկ մոդելներ: Վոնգն ընտրել է բացառապես պարուհիների, ովքեր իրենց պլաստիկ ու սլացիկ կազմվածքով էլ ավելի գեղեցիկ են դարձնում զգեստները:
«Բոլորս մանուկ հասակում երազել ենք ինչ-որ նմանություն ունենալ փերիների հետ: Ես էլ հիշեցի իմ այդ երազանքը և փորձեցի ստանալ հեքիաթային կերպար»,- ասել է ցուցադրության ժամանակ Վոնգը:
Վերա Վոնգի զգեստները դեռևս ամենաթանկարժեքն են աշխարհում: Դիզայները հիմնականում դրանք պատում է ադամանդներով, թանկարժեք քարերով կամ աստեղնագործում է ոսկեջրված թելերով:
Հիշեցնենք, որ աշխարհահռչակ դիզայները մոդելավորել է Մելանիա Թրամփի, Ադելի և շատ այլ հայտնի մարդկանց հարսանյաց զգեստները: