Երկրպագուների ամենաօրիգինալ նվերները

Հայտնիների համար նորություն չէ նվերներ ու հետաքրքիր անակնկալներ ստանալը։ Սակայն նորություն կարող է լինել այն փաստը, որ երկրպագուն մյուսներին չնմանվելու համար՝ փորձում է օրիգինալ գաղափարներով հանդես գալ։ Իսկ այս պարագայում էլ օգնող հանգամանք է դառնում տաղանդավոր լինելը։
Երեկ դերասանուհի Արփի Գաբրիելյանը նոր հրապարակում է արել իր միկրոբլոգում և ցույց տվել իր գեղեցիկ դիմանկարը: Նույնքան գեղեցիկ դիմանկար է նվեր ստացել Սիրուշոն, ով նույնպես իր նվերը հրապարակել է ինստագրամյան էջում։ Մենք նաև Լիլի Մորտոյի սոցիալական էջում գտանք դիմանկար, որը կրկին առանձնանում է իր գեղեցկությամբ և ոճով։
Այսպիսի նվերները իրոք կտպավորեն և չեն մոռացվի ձեր սիրելի արտիստի կողմից։