Այս օրերին երգչուհի Անահիտ Սիմոնյանը աշխատանքի բերումով գտնվում է ԱՄՆ-ում։ Ոճաբանին ճանապարհորդության ընթացքում ուղեկցում է նրա մտերիմ ընկերուհին՝ Լիլիթ Բաբասյանը։ Ընկերուհիները աշխատանքից դուրս հասցնում են նաև լավ ժամանակ անցկացնել և վայելել Ամերիկան։ Նրանք պարբերաբար նոր լուսանկարներ են հրապարակում իրենց Ինստագրամում և դրա Stories բաժնում։ Հիշեցնենք նաև, որ Լիլիթը իր ծննդյան օրը նույնպես նշեց ԱՄՆ-ում՝ ամուսնուց՝ Ալեքսանդր Բաբասյանից և որդուց հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա։ «Լավագույն ընկերուհու հետ ճամփորդությունը միշտ լի ա արկածներով»,- գրել է Լիլիթ Բաբասյանը հրապարակված լուսանկարներից մեկի մեկնաբանության դաշտում։