Դերասանուհի Լիանա Հակոբյանը բավականին ակտիվ է իր Ինստագրամի էջում և հաճախ է այն թարմացնում՝ հանդես գալով օրիգինալ և հետաքրքիր կերպարներով։ Դերասանուհին օրերս կրկին թարմացրել է իր Ինստագրամի էջը՝ հրապարակելով նոր լուսանկարներ, որոնք արվել էին դերասանուհու այցելած հավաքույթներից մեկի ժամանակ։ Լուսանկարներում դերասանուհին սև, նեղ դասական տաբատով և նույն գույնի բլուզով, որի վրայից կրում է շագանակագույն պիջակ, կերպարը ամբողջացրել են ականջօղներն ու ժամացույցը։ Դե ինչ, ամեն բան ընտրված է ճաշակով ու գեղեցիկ՝ առանձնանալով իր պարզությամբ։
Հիշեցնենք,որ դերասանուհին այժմ նկարահանվում է Արմենիա հեռուստաընկերության «Դեպի ճամբար» հումորային նախագծում, այն արդեն շաբաթ օրվանից կհայտնվի մեր հեռուստաէկրաններին։