Իրինա Այվազյանի ոճափոխությունն ու նոր ֆոտոշարքը

Դերասանուհի Իրինա Այվազյանը հասցրեց շատ կարճ ժամանակահատվածում սիրվել ու ճանաչում ձեռք բերել։ Ճիշտ է՝ դերասանուհին այժմ չի նկարահանվում որևէ հեռուստանախագծում, սակայն չի դադարում հետաքրքիր լինել հանրության համար։
Դերասանուհին այսօր թարմացրել է իր Ինստագրամի էջը՝ հրապարակելով նոր ֆոտոշարք, որում երևում է, որ Իրինան նոր գույն է հաղորդել իր վարսերին։ Դերասանուհին կատարել է մազերի գունաբացում և այժմ գրեթե շիկահեր է։
Իրինայի ինստագրամյան հետևորդենրին ևս դուր է եկել դերասանուհու հետաքրքիր ոճափոխությունը և նրանք դրական կարծիքներ են թողել լուսանկարների մեկնաբանության դաշտում։