Տիմատիի և Անաստասիա Րեշետովայի զգացողությունները որդու ծնվելու պահին. նոր լուսանկարներ

Ինչպես արդեն հասցրել էինք ձեզ տեղեկացնել, ռուս հայտնի ռեփեր Տիմատին երկրորդ անգամ հայր է դարձել: Տիմատիի ընկերուհին՝ մոդել Անաստասիա Րեշետովան, ռեփերին արու զավակ է պարգևել: Հիշեցնենք նաև, որ ծնողները նորածնին անվանակոչել են Ռատմիր՝ Տիմատիի մտերիմ ընկերոջ՝ Ռատմիր Շիշկովի հիշատակին, ով մահացել էր ավտովթարից։

Ռեփերի մայրիկը՝ Սիմոնա Չորնոմորսկայան, հրապարակել է լուսանկարներ թոռնիկի ծնվելու պահից, որոնք շատ կարճ ժամանակահատվածում հասցրել են լայն տարածում գտնել ու բազմաթիվ հավանումների արժանանալ: Լուսանկարներին կից արված գրառման մեջ նա շնորհակալություն է հայտնել բժշկական անձնակազմին, ինչպես նաև կիսվել է իր հույզերով։