Նիկոլա Ազնավուրը ընտանիքի հետ մշտական բնակություն է հաստատել Հայաստանում

Մեծանուն Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը լրատվամիջոցների հետ զրույցներում խոստովանել է, որ պատրաստվում է ընտանիքով մշտական բնակություն հաստատել Հայաստանում։ Ազնավուրերի ընտանիքն արդեն իսկ տեղափոխվել է և այժմ գտնվում է այստեղ։
Հիշեցնենք, որ Գյումրիում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակում «Բարեկամություն» զբոսայգու վերականգնման մեկնարկին մասնակցում էր նաև Նիկոլա Ազնավուրը։
Արարողության ժամանակ Նիկոլան խոսել է լրագրողների հետ և անկեղծացել՝ ասելով, որ Գյումրին առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իրենց սրտում։
«Դեռ 1988 թվականի երկրաշարժից հետո իմ հայրն ակտիվ մասնակցում էր այստեղ բարեգործական ծրագրերի։
Կա որոշակի առաջընթաց, բայց դեռ շատ անելիքներ ունենք։ Այդ իսկ պատճառով «Ազնավուր» հիմնադրամը առանց որև վայրկյան կասկածելու միավորեց ուժերը «IDEA» հիմնադրամի հետ։ Այս տեղը շուտով կդառնա զբոսանքի ժամանակակից, հարմարավետ վայր»,- ասել է Նիկոլա Ազնավուրը։