Հոկտեմբերի 19-ին մեր սիրելի մայրաքաղաք Երևանը նշում էր իր ծննդյան 2801-րդ տարեդարձը։ Հազարավոր տարիների պատմություն ունեցող մեր քաղաքը տոնի առթիվ յուրովի էր ներկայացել։ Համաերևանյան տոնին մասնակցում էին ոչ միայն երևանցիները, այլ նաև մարզերից ու արտերկրից ժամանած մեր հայրենակիցները։
Էրեբունի-Երևանը ի տարբերություն անցած տարիների, այս տարի անցկացվեց հավասարապես բոլոր 12 վարչական շրջաններում էլ։ Պաշտոնական միջոցառում տեղի ունեցավ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Համերգային միջոցառումները բոլոր վարչական շրջանում սկսվել էին ժամը 13:00-ին: Տեղի ունեցավ նաև միաժամանակյա հրավառություն՝ ժամը 22:00-ին:
Երևանյան տոնի արթիվ բազմաթիվ հայերի շնորհավորանքներին էին միացել նաև մեր հայտնիները։ Իրենց ինստագրամյան էջում մեր քաղաքի ծննդյան օրը շնորհավորել էին Նազենի Հովհաննիսյանը, Սրբուկը, Սոնա Ռուբենյանը և շատ ուրիշներ։
«Երևանը` իր փոքրության մեջ անսահման ու մեծ մի բաբախող սիրտ. մարդկային անկրկնելի ճակատագրերի խճանակար:
Երևանը. հիվանդացնող անտարբեր ու հիվանդագին ուշադիր մեր քաղաքը…»,- այսպիսի յուրահատուկ տողերով է Նազենին շնորհավորել մեր մայրաքաղաքի ծննդյան տոնը։
«Տոնդ շնորհավոր, մեր լուսե քաղաք Երևան»,- գրել է Սոնա Ռուբենյանը իր ինստագրամյան էջում։