Դերասանուհի Աննա Մանուչարյանը այս օրերին իր հանգիստն է անցկացնում Բալի կղզում։ Դերասանուհին նոր լուսանկար, ինչպես նաև տեսանյութեր է հրապարակել իր Ինստագրամի Stories բաժնում։ Լուսանկարից ու տեսանյութերից կարելի է ենթադրել, որ դերասանուհին բավականին հետաքրքիր և հագեցած ժամանակ է անցկացնում։ Հայաստանյան խոնավ աշնանից տեղափոխվելով Բալիի «ամառ»՝ Աննան բաճկոնի փոխարեն տոպ ու շորտ է կրում։
Հիշեցնենք, որ Աննա Մանուչարյանը նկարահանվում է Արմենիա հեռուստաընկերության «Դեպի ճամբար» հումորային նախագծում։