Դերասան Միկրտիչ Արզումանյանի Ինստագրամի էջում հումորային նկար կամ տեսանյութ տեսնելը նորություն չէ։ Դերասանը կրկին թարմացնելով իր միկրոբլոգը՝ նոր ծիծաղաշարժ լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում դերասանը արտահայտիչ գրիմով է։ «Հայկական Ջոկերը»,- գրել է Մկրտիչ Արզումանյանը հրապարակված լուսանկարի մեկնաբանության դաշտում։
Հիշեցնենք, որ Մկրտիչ Արզումանյանը այժմ նկարահանվում է Արմենիա հեռուստաընկերության «Ֆեյք մամա» նոր հումորային նախագծում։ Դերասանը նաև զբաղվածություն ունի թատրոնում․ դեռ շարունակվում է բեմադրվել նրա մասնակցությամբ «Save միլիոն» ներկայացումը։