Երգչուհի, հաղորդավարուհի Աննա Դովլաթյանը ինչպես միշտ էլեգանտ և նրբաճաշակ կերպարով է հանդես եկել։ Երգչուհին թարմացրել է իր Ինստագրամի էջը՝ հրապարակել մի շարք լուսանկարներ։ Լուսանկարներից մեկում Աննային ընկերակցում է ամուսինը՝ երգիչ, դերասան և հաղորդավար Դավիթ Աղաջանյանը։ Լուսանկարներում Աննան նեղ, սև, էլեգանտ զգեստով է, որի հետ համադրել է սև բարզրակրունկ կոշիկներ և նույն գույնի փոքրիկ պայուսակ։ Աննան որպես աքսեսուար կրում է խոշոր մարգարտե ականջճղեր, մատանի և ապարանջան։ «Ժպտացեք, քանի որ կյանքը հիասքանչ բան է և շատ պատճառներ կան ժպտալու համար»,- գրել է հաղորդավարուհին։