Ո՞ր քաղաքում են ապրում ամենաոճային տղամարդիկ

Ի տարբերություն կանանց՝ տղամարդիկ հաճախ չեն հետաքրքրվում նորաձևությամբ, չեն տառապում ոճային լինելու մոլուցքով, նրանք նախընտրում են հարմարավետություն և պարզություն։
Սակայն որոշ քաղաքներում տղամարդիկ խիստ տարված են նորաձևությամբ և աշխատում են հետևել բոլոր ոճային նորամուծություններին ու  թրենդներին։ Մադրիդի տղամարդիկ աչքի են ընկնում կրքոտ, բռնկուն խառնվածքով։
Նրանց տաքարյունությունը դրսևորվում է նաև հագուստի ընտրությա հարցում, քանի որ իտալացիները նախընտրում են ավելի վառ գույներ ու բարդ համադրություններ։
Իսկ Բեռլինում հաշվենկատ, զուսպ և հավասարակշռված գերմանացի տղամարդկանց հագուստի գույները սահմանափակվում են սևի և մոխրագույնի երանգներով։
Հետաքրքիր ոճ ունեն նորվեգացիները, ովքեր ասես յուրաքանչյուր օր որրևէ խնջույքի գնալիս լինեն։
Իսկ ֆրանսիացիների համար գլխավորը էլեգանտ տեսք ունենալն է, ինչի շնորհիվ նրանց զգգեստապահարանում գերակշռում են կոստյումները։
Իսկ այժմ ձեզ ենք ներկայացնում աշխարհի տարբեր երկներում բնակվող ամենաոճային տղամարդկանց աշնանային ֆոտոշարքը։