Դերասանուհի Աստղիկ Ալավերդյանը նոր գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել իր ինստագրամյան էջում։ Լուսանկարներում Աստղիկը ընտանիքի հետ է՝ ամուսնու՝ Նարբե Պողոսյանի և որդու ու դստեր։ Ընտանիքը հանգստյան օրերն անցկացրել է Գառնիում, որտեղ էլ արվել են լուսանկարները։ «Ընտանիքով նկարվել չի ստացվում, երբեք բոլորը միասին չեն նայում ֆոտոխցիկին»,-լուսանկարներին կից գրել է Աստղիկ Ալավերդյանը։
Լուսանկարներն արվել են Գառնիի գեղեցիկ բնության գրկում։ Աստղիկը դստեր հետ հրապարակված լուսանկարին տվել է հետևյալ մեկնաբանությունը․ «Վայելում ենք աշնան վերջին տաք օրերը»։