«Տանը միայնակ» ֆիլմի գլխավոր դերակատարը՝ Մաքոլեյ Կալկինը, սիրված է եղել և ունեցել է միլիոնավոր երկրպագուներ: Մինչև այսօր ֆիլմը սիրված է և շարունակում է մեծ պահանջարկ վայելել: Սական Մաքոլեյ Կալկինը ատում է այդ ֆիլմը։ Բանն այն է, որ մինչև Մաքոլեյի թատերական կարիերան՝ նրա ծնողները սիրով ու համերաշխ են ապրել միմյանց հետ: Երբ Կալկինը սկսեց վաստակել միլիոններ, ծնողները սկսեցին վիճել՝ ում են հասնելու որդու հոնորարները: Այդ վեճերն ավարտվեցին նրանով, որ հայրը լքեց ընտանիքը, իսկ մայրը, չդիմանալով դրան, ընկավ հոգեբուժարան: Կալկինը ծնողների ամուսնալուծությունից հետո սկսեց թմրանյութ օգտագործել: Իր թեթևաբարո կյանքի պատճառով զրկվեց դերասանի կարիերայից:
Կալկինը լրագրողների հետ զրույցում մի քանի անգամ ասել է. «Երանի՝ չանցնեի «Տանը միայնակ» ֆիլմի քասթինգը.հիմա ամեն բան այլ կլիներ: Ես եմ մեղավոր ընտանիքիս դժբախտության մեջ։ Ամեն ինչում ես եմ մեղավոր»: