Նիկի Մինաժն ամուսնացել է

36-ամյա ռեփեր Նիկի Մինաժը օրեր առաջ օրինականացրել է իր հարաբերությունները վաղեմի ընկերոջ և սիրեցյալի՝ 41-ամյա ռեփեր Քենեթ Պեթիի հետ: Այս մասին երգչուհու երկրպագուներն իմացել են միայն այն բանից հետո, երբ ինստագրամյան էջում Մինաժը հրապարակել է «Mr и Mrs» գրառմամբ իր բաժակներն ու գլխարկները:
Զույգն իրենց հարաբերությունների մասին հանրությանը պատմել է 2018 թվականի դեկտեմբերին, սակայն լրագրողների հետ զրույցում Մինաժը հավատացնում էր, որ իր համար գլխավորը կարիերան է:

Ամուսնությունից շաբաթներ առաջ ունեցած հարցազրույցում Նիկի Մինաժը հայտարարել է, որ ցանկանում է հեռանալ երգարվեստից: Փաստորեն, նրա այդ որոշման պատճառը Քենեթն էր:
Ամուսնության արարողությանը ներկա են եղել միայն ամենամտերիմ մադրիկ:
Հայտնի է, ոև Մինաժը չի կրել հարսանյաց զգեստ:

Սակայն այս նորությունն այդքան էլ չի ուրախացրել նրա երկրպագուներին:
Բանն այն է, որ տարիներ առաջ Քեննեթը մեղադրվել է անչափահասի բռնաբարության մեջ և ենթարկվել է 5 տարի ազատազրկման:
Սակայն ռեփերը ժխտում է իր մեղքը: Քենեթի հետ Մինաժի հարաբերությունները քննադատում էին անգամ երգչուհու ամենամտերիմ ընկերները, սակայն ապարդյուն: