30 տարի անց՝ Հարութ Փամբուկչյանը կրկին «Հրազդան» մարզադաշտում

«30 տարի անց «Հրազդան» մարզադաշտում»  խորագրով մեծ համերգը երեկ կայացավ: Հրազդան մարզադաշտը լեփ-լեցուն էր. հանդիսատեսը եկել էր ունկնդրելու և երկրպագելու մեծն վարպետին:

Հարութ Փամբուկչյան. անուն, որին բոլորն են սիրում ու հարգում, որի երգերի ներքո են մեծացել շատերն ու նաև՝ սիրահարվել, ամուսնացել:

Մեծն վարպետը դեռ 30 տարի առաջ էր նորից այս նույն վայրում իր շուջը հավաքել հոծ բազմություն և ահա երեկ՝ 30 տարի անց, կրկին աննկարագրելի էին երգչի ապրումներն ու զգացողությունները:

Ճնայած եղանակային ոչ այնքան էլ բարենպաստ պայմաններին՝ միևնույն է, նրա երկրպագուները եկել էին, այնտեղ էին և ոգևորում էին բարձր ծափահարություններով:

Մեծ մարզադաշտում հնչեցին հին ու նոր, սիրված ու հիշվող երգեր: Ձախ Հարութին շնորհավորելու և իրենց երգերով երեկոն առավել գեղեցկացնելու էին եկել սիրված երգիչներ, Անդին, Արմենչիկը, Լիլիթ Հովհաննիսյանն ու Արման Հովհաննիսյանը:

Երգչի պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը ShowBiz.am-ի հետ ունեցած զրույցի ժամանակ ասաց, որ իրենք ամիսներ շարունակ պատրաստվել են, ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի երեկոն անցնի գեղեցիկ ու տպավորված: