Մահացել է Disney-ի երիտասարդ ու տաղանդավոր դերասանը - Showbiz.am

Մահացել է Disney-ի երիտասարդ ու տաղանդավոր դերասանը

By

Մահացել է Disney-ի տաղանդավոր դերասաններից Կամերոն Բոյսը։

20-ամյա Կամերոն Բոյսը մահացել է սրտի հետ կապված լուրջ խնդիրների պատճառով: Երիտասարդ դերասանը մի քանի տարի է, ինչ բուժվում էր: Ցավոք, նա չկարողացավ հաղթահարել հիվանդությունը:
Կամերոն Բոյսը մայիս ամսին՝ իր ծննդյան տարեդարձի ժամանակ, շնորհակալություն էր հայտնել  բոլոր երկրպագուներին շնորհավորանքների համար և խոստովանել էր, որ այդ ծննդյան օրն իր համար առանձնահատուկ կարևորություն ուներ: Ընկերները պնդում են, որ դերասանն արդեն զգում էր իր մոտալուտ մահը, և փորձում էր լիարժեք ապրել իրեն մնացած օրերը:
Չնայած Կամերոնի հիվանդությանը՝ ընտանիքի անդամները պատրաստ չէին նրան կորցնելուն: Երիտասարդի մահից հետո հիվանդանոց են տեղափոխել նրա մորը, ով գտնելով որդուն անկողնում մահացած՝ սրտի կաթված է ստացել:

Disney-ի ողջ անձնակազմը ընտանիքին հայտնել է իր ցավակցությունները և նշել է, որ Կամերոնը առանձնահատուկ տաղանդի ու խարիզմայի տեր դերասան էր: Աշխատանքի վայրում նրան գնահատում էին և սիրում:
Բոյսը մեծ համբավ ձեռք բերեց, երբ Ադամ Սենդլերի հետ նկարահանվեց «Համադասարանցիները ֆիլմում»:
Կամերոն Բոյսը նաև նկարահանվել է «Հայելիները» ֆիլմում, «Ջեսսի» սիթքոմում, «Ժառանգները» մյուզիքլում և շատ այլ ճանաչված ու սիրված ծրագրերում:
Երիտասարդը երազում էր «Օսկար» ստանալ։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Դեռ երկար ժամանակ պետք կլինի լիարժեք վերականգնվելու համար»․  «Նեմրա»-ի մենակատարը՝ վիրավոր զինվորներին ուղղված համերգ-դրամահավաքի և դժվար ժամանակների մասին

«Նեմրա» ռոք խմբի մենակատար Վան Եղիազարյանը, ով պատերազմի ընթացքում ներկայացրեց «Երնեկ թե այս Նոր տարին» երգը, ինչպես նաև հանդես...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Բան չի եղել այս մարդկանց համար, հող չենք հանձնել, մարդիկ չեն զոհվել, գերիներ չկան». Գոհար Գասպարյանը՝ Էկոնոմիկայի նախարարի հայտարարության մասին

Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանն Ինստագրամի իր էջի սթորի բաժնում անդրադարձել է Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանի օրերս արված հայտարարությանը, որում...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ Վիդեոներ

Քանի՞ օր է անցել ստորագրված փաստաթղթից, ունե՞ք գոնե մեկ վերադարձած գերի, չէ, ուրեմն, եկեք շարունակենք մեր անելիքը. Հրանտ Թոխատյան

Հայաստանում ՌԴ դեսպանատան հյուպատոսի հետ ենք այսօր խոսել, որն ասաց՝ երբ դեսպանից պատասխան ստանա մեզ հետ հանդիպման համար, անմիջապես...
Ավելին