Սուրենի և Յանայի ծովային լուսանկարներն ու անմոռանալի հանգիստը

Հայտնի ու շատերի կողմից սիրված ամուսիններ Սուրեն Փալլևանյանն ու Յանա Դանիելյանն այս օրերին իրենց հանգիստն են վայելում: Ընտրելով արևն ու ծովը՝ ամուսինները մեկուսացել են բոլորից և այս անգամ հանգստի են մեկնել առանց իրենց դստեր՝ Ադելի: Սակայն Ադելն էլ հետ չի մնացել հանգստից և մեկ այլ վայրում իր արձակուրդն է վայելում տատիկի հետ:

Յանան և Սուրենն ամբողջ տարի շատ մեծ ու բուռն գործունեություն են ծավալել. Սուրենը նկարահանվոմ էր Պատվից առավել հեռուստասերիալում, որտեղ, ի դեպ, նրա դերը շատ սիրվեց. ShowBiz.am-ն անդրադարձել էր նրա՝ սերիալային կերպարին և զրուցել էր դերասանի հետ: Իսկ Յանան բացի իր խոհանոցային հաղորդաշարից վերջերս  նկարահանել է մի քանի տեսահոլովակ:

Ամուսինները ակտիվ են իրենց Ինստագրամում և շատ հաճախ են լուսանկարներ հրապարակում: