Նորվեգիայի արքայադստեր ընտրյալը ծանոթացել է թագավորական ընտանիքի հետ

Նորվեգիայի արքայադստեր՝ Մարտա Լուիզայի և նրա սիրեցյալի՝ Շաման Դուրեքի հարաբերությունների մասին արդեն գիտեն նաև Նորվեգիայի թագավորն ու թագուհին: Հերալդ 5-րդը և Սոֆիան իրենց դստեր ընտրյալին հրավիրել են Օսլո՝ թագավորական ամառանոց, որտեղ էլ տեղի է ունեցել նրանց ծանոթությունը:
Հենց այնտեղ էլ սիրահար զույգին լուսանկարել են պապարացիները:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ շշուկներ էին պտտվում, որ Դուրեքը, մինչև արքայադստերը հանդիպելը, սիրային հարաբերություննր է  ունեցել ինչ-որ տղամարդու հետ:
«Ես ինձ չեմ համարում համասեռամոլ կամ բիսեքսուալ: Ես, պարզապես, փորձում էի գտնել իմ իրական սերը»,- իր նախկին սիրավեպի մասին լուրերը մեկնաբանել է Դուրեքը:

Իսկ արքայադուստրը 14 տարի ապրել է գրող Արի Բենոնի հետ, ումից ունի երեք հրաշք դուստր: