Մեգան Մարքլն ու Քիմ Քարդաշյանը հարևաններ կդառնան

Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի ընկերները լրագրողների հետ զրույցում պատմել են, որ զույգը ցանկանում է տեղափոխվել Մալիբու և արդեն ընտրել է իրենց հարմար առանձնատունը, որը շատ մոտ է Քիմ Քարդաշյանի տանը:
Էդմունդ Ֆրայը՝ La cafe հաստատության սեփականատերը, ով Մեգան Մարքլին թագավորական էթիկետ է սովորեցրել, խոստովանել է, որ Մեգանը շատ է կարոտում իր ծննդավայրը՝ Կալիֆորնիան, և դա է պատճառը, որ նա ցանկանում է փոխել իր բնակության վայրը:
Արքայազն Հարրին կնոջ հետ լուրջ զբաղված է նոր առանձնատան փնտրտուքներով: Սասեքսի դքսուհին չի թաքցնում, որ ցանկանում է տեղափոխվել: Նրա պնդմամբ՝ հեռանալով իր ընտանիքը կկարողանա ապրել առանց սթրեսի և պապարացիների:
Թագավորական զույգի ընկերները լրագրողներին տրամադրել են այն տան լուսանկարները, որտեղ Մարքլն ու արքյազնը ցանկանում են տեղափոխվել:

Հիշեցնենք, որ Մեգան Մարքլը վերջերս սկանդալների կենտրոնում է: Նրա հայրը, մեծ գումարների դիմաց, լրագրողների հետ զրույցներում բացահայտել էր դստեր կյանքից այնպիսի, մանրամասներ, որոնք ազդել էին Մեգանի հեղինակության վրա:
Հիմա Սասեքսի դքսուհին չի շփվում հոր հետ և թույլ չի տալիս, որպեսզի հայրը հանդիպի իր որդու՝ Արչիի հետ: