Jamiroquai խումբն անհամբերությամբ սպասում է Երևանում կայանալիք իր համերգին - showbiz.am

Jamiroquai խումբն անհամբերությամբ սպասում է Երևանում կայանալիք իր համերգին

By

Աշխարհահռչակ  Jamiroquai խումբն անհամբերությամբ է սպասում Երևանում կայանալիք իր առաջին համերգին, որը տեղի  կունենա նոյեմբերի 6-ին՝ Silk Note Festival-ի շրջանակում:

«2019-ը հրաշալի տարի էր՝ լի հիասքանչ համերգներով: Առջևում բազում այլ իրադարձություններ կան: Մենք շատ-շատ ոգևորված ենք, որ նոյեմբերի 6-ին գալու ենք Հայաստան ու տեսնելու ենք մեր հայ երկրպագուներին ֆանտաստիկ 2801 տարեկան Երևանում: Անհամբերությամբ սպասում ենք մեր հանդիպմանը»,- նշում են Jamiroquai-ի արտիստները։ Այս մասին մենք տեղեկանում ենք Արմենպրեսից։

Jamiroquai-ի երևանյան համերգն անցնելու է բոլոր միջազգային չափանիշներին համապատասխան: Հատուկ համերգի համար Հայաստան է բերվում բացառիկ լուսային և ձայնային տեխնիկա, որի նմանը տարածաշրջանում գոյություն չունի: Համերգը նպաստելու է ոչ միայն մշակութային տուրիզմի զարգացմանը. ստացված հասույթն ուղղվելու է մարզերում մշակութային օջախների վերակառուցմանը:

Վոկալիստ Ջեյ Քեյի կողմից 1992 թվականին ստեղծված և future funk ոճում հանդես եկող Jamiroquai խումբը դարձել է մոլորակի ամենահաջողակ կատարողներից մեկը: Խմբի ավելի քան 7 ալբոմները հայտնվել են Միացյալ Թագավորության երաժշտական թոփ տասնյակներում: Գրեմմիի դափնեկիր և Բրիտս մրցանակի առաջադրված խումբն աշխարհում վաճառել է ավելի քան 26 միլիոն ալբոմ, գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ բոլոր ժամանակների ամենավաճառված ֆանկ ալբոմի համար:

 

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ