«Վարպետն ու Մարգարիտան» նորից կէկրանավորվի

Ավելի քան 10 տարի տևած ընդմիջումից հետո Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտա»-ն նորից կէկրանավորվի։

Այս անգամ հայտնի վեպի էկրանավորման իր տարբերակն է ներկայցնելու Նիկոլայ Լեբեդովը, ով հայտնի է իր «Экипаж» և «Легенда № 17» հաջողակ ֆիլմերով: Ֆիլմում հանդես կգան ոչ միայն ռուս դերասաններ, այլև արևմտյան կինոարտադրության ներկայացուցիչներ: Քասթինգը դեռ ավարտված չէ, այդ իսկ պատճառով դերասանական կազմը դեռևս գաղտնի է պահվում:

Ֆիլմը խոստանում է դառնալ ռուսական կինոարտադրության պատմության մեջ  ամենաթանկարժեքներից մեկը. ֆիլմի բյուջեն կկազմի 800 միլիոն ռուբլի:

Պրեմիերան կկայանա 2020-ի գարնանը: Եվ ո՞վ գիտի, գուցե «Վարպետը և Մարգարիտան» վեպի նոր էկրանավորումը  լինի ամենահաջողը՝ չնայած որ նախորդը համարվում է ամենազիլը՝ թե՛ դերասանական կազմով, թե՛ էկրանավորմամբ և թե՛  վեպի խորհրդավոր մթնոլորտի արտակարգ փոխանցմամբ: