Սաուդյան Արաբիայի արքայադուստրերը՝ Vogue-ի շապիկին

Անվանի Vogue ամսագիրը վերջերս պարբերաբար անցկացնում է ֆոտոշարքեր տարբեր երկրների թագավորական ընտանիքի ներկայացուցիչների հետ։
Իհարկե, նորաձևությունն ու գեղեցկությունը ընդհանուր են բոլորի համար, սակայն թագավորական ոճն ու նրբագեղությունը միանշանակ տարբերվում է բոլորից։
Այս անգամ Vogue-ի շապիկին են հայտնվել Սաուդյան Արաբիայի արքայադուստրերը, որոնց շքեղությանը կարելի է միայն նախանձել։
Շատերը կարծում են, որ արաբ կանայք ամեն կերպ ցանկանում են թաքցնել իրենց գեղեցկությունը․ չե՞ որ մշակույթն ու կրոնն այդպես են ստիպում։ Սակայն ժամանակները փոխվում են և արաբ կանանց ոճն ու ճաշակը անկրկնելի ու յուրահատուկ տեղ են զբաղեցնում համաշխարհային նորաձևության ոլորտում։
Սաուդյան Արաբիայի արքայադուստրեր Ռահադն ու Սարաբը հայտնվել են արաբական Vogue-ի շապիկին։
Լրագրողների հետ հարցազրույցում գեղեցկուհիները պատմել են, որ նրանց յուրաքանչյուր զգեստի և աքսեսուարների վրա աշխատում է պրոֆեսիոնալների մի մեծ խումբ․ մի փոքր անհարթություն, թերություն կամ բիծ և արքայադուստրերը կհրաժարվեն կրել այդ հագուստը։
Այս կամակորության շոնրհիվ էլ նրանց ոճն անկրկնելի է և միայն հիացմունք է առաջացնում։