«Ճարպակալումը մոտ է». պայուսակ, որը ձեզ միշտ կհիշեցնի ավելորդ քաշի մասին

Այսօր զանգվածային բոլոր լրատվամիջոցները հեղեղված են բոդիպոզիտիվիզմի մասին լուրերով: Նոր ուղղությունը քարոզում է հանդուրժողականություն մարդկային բոլոր թերությունների նկատմամբ:
Բոդիպոզիտիվիստները չեն քննադատում ճարպակալությունը, մազակալումը, մաշկային հիվանդությունները և շատ այլ բաներ: Առաջին հայացքից ուղղությունը, պարզապես, հորդորում է սիրել և ընդունել շրջապատի մարդկանց այնպիսին, ինչպին նրանք կան:

Սակայն այսօր բոդիպոզիտիվիզմի նշանակությունն ամբողջովին խեղաթյուրվել է:
Կանայք դադարում են պայքարել գիրության դեմ, հրաժարվում են մարզասրահներից ու հատուկ սննդակարգերից՝ տանելով իրենց դեպի ճարպակալում: Անգամ կան հատուկ դասընթացներ՝ որոնք օգնում են կարճ ժամանակահատվածում քաշ հավաքել:

Բժիշկները հորդորում են չմոռանալ առողջության մասին և գիտակցել, որ ավելորդ քաշը բացասաբար է անդրադառնում սրտի աշխատանքի, արյունատար համակարգի, ողնաշարի և առհասարակ, ողջ օրգանիզմի վրա:
Դիզայներները ստեղծել են յուրահատուկ պայուսակ, որի միջոցով աշխատել են ներկայացնել, թե ինչպիսի տեսք ունեն իրականում գեր մարդիկ: