Սիրում է և սիրված է․ Շուշան Երիցյանի խոստովանությունը

Շուշան Երիցյանը նոր սերնդի հայ մոդելների շարքում ամենաճանաչվածներից է: Վերջերս գեղեցկուհին նշեց իր 27-ամյակը։
Մոդելինգով սկսել է զբաղվել ճակատագրի բերումով, իսկ դերասանուհի լինելու մասին միշտ էլ մտածել է, սակայն ցանկանում էր խաղալ թատրոնում:
Ամռանը Շուշանը բավականին թանկարժեք ավտոմեքենա էր նվեր ստացել։ Այդպիսի նվեր ստանալու մասին մոդելը հայտնել էր իր ինստագրամյան էջում և շնորհակալություն հայտնել նման թանկարժեք նվերի համար, իսկ թե ով է նվերի հեղինակը՝ անհայտ է։
Այսօր իր միկրոբլոգում Շուշան Երիցյանը պատասխանում էր երկրպագուների կողմից տրվող հարցեին։ Ինստագրամյան հետևորդներից մեկը նրան հաճոյախոսեց՝ ասելով, որ սիրելն ու սիրված լինելը շատ է գեղեցկացրել Շուշանին, ինչին ի պատասխան Շուշան Երիցյանը շնորհակալություն է հայտնել և ասել, որ կամուսնանա այն ժամանակ, երբ Աստված ակմենա։