Արվեստը հենց դրանով է արվեստ, որ միշտ չէ միանշանակ․ Փաշինյանը՝ «Հուզանք ու զանգ»-ի մասին - Showbiz.am

Արվեստը հենց դրանով է արվեստ, որ միշտ չէ միանշանակ․ Փաշինյանը՝ «Հուզանք ու զանգ»-ի մասին

By

Երևանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ արված «Հուզանք ու զանգ» բեմադրությունը մեկն է եղել այն 22 նախագծերից, որոնք ներկայացվել են ԿԳՄՍ նախարարություն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, սակայն, նախարարությունը հիմա վերանայում է մոտեցումները, որպեսզի ներկայացվող ծրագրերի դեպքում ոչ միայն թղթի վրա գրվածով տեղեկանա բնույթի մասին, այլև վիզուալ պատկերացնի, թե ինչ է իրականացվելու։ «Հաջորդը։ Արվեստը հենց դրանով է արվեստ, որ ինքը միշտ չի միանշանակ։ Ժամանակին, եկեք բացենք, թե Փարաջանովի գործերի մասին ինչ էին ասում։ Ասում էին՝ Սովետական Միության պրոլետարիատի փողերը, որ էդքան ծախսում եք, բա սրա վրա պետք է ծախսե՞նք, ավելի լավ է՝ 100 հատ ավել Լենինի նկար նկարենք, տարբեր տեղեր կախենք», – ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է սատանիզմի մասին խոսակցություններին, Փաշինյանը ասաց, որ դեռ չի հասկանում ինչն է սատանիստական և ինչպես հասկանալ՝ ինչն է սատանիստական։

 

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

ԱՄՆ-ում կանցկացվի «Եվրատեսիլ» մրցույթի ամերիկյան տարբերակը․ մանրամասներ

Արդեն հաջորդ տարի՝ 2021թ.-ին ԱՄՆ-ում կանցկացվի հանրահայտ «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի ամերիկյան տարբերակը։ Քանի որ ԱՄՆ-ը հնարավորություն չունի մասնակցելու եվրոպական...
Ավելին