Հայազգի Սթիվեն Զաիլյանն առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի - showbiz.am

Հայազգի Սթիվեն Զաիլյանն առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի

By

Հայազգի սցենարիստ, կինոռեժիսոր և պրոդյուսեր Սթիվեն Զաիլյանը առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա առաջադրվել է «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում։

2019 թ-ին հայտնի ռեժիսոր Մարտին Սքորսեզեն Զաիլյանի սցենարով նկարահանել է «Իռլանդացին» ֆիլմը Netflix-ի պատվերով։ Ֆիլմը առաջադրվել է մի քանի անվանակարգում՝ այդ թվում որպես լավագույն ֆիլմ։ Ֆիլմում նկարահանվել են Ալ Պաչինոն, Ռոբերտ դե Նիրոն և այլոք։

Զաիլյանը ծնվել է Ֆրեզնոյում, Կալիֆորնիա: Նրա հայրը՝ Ջիմ Զաիլյանը, եղել է ռադիոլրագրող: Ավարտել է Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանը (1975):

Սցենարիստը հեղինակ է «Բազեն և Ձնեմարդը» (1985), «Արթնացումներ» (1990), «Փնտրել Բոբի Ֆիշերին» (1993, նաև՝ ռեժիսոր), «Շինդլերի ցուցակը» (1994), «Անհնարին առաքելություն» (1996, նաև՝ ռեժիսոր), «Հաննիբալ» (2001), «Նյու Յորքի ավազակախմբերը» (2002), «Թարգմանիչը» (2005), «Թագավորի ողջ թիկնազորը» (2006) և այլ ֆիլմերի սցենարների։

1994 թ-ին արժանել է «Օսկար» մրցանակի «Շինդլերի ցուցակը» ֆիլմի սցենարի համար։ Նաև երեք անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի «Արթնացումներ» (1990), «Նյու Յորքի ավազակախմբերը» (2002) և «Թագավորի ողջ թիկնազորը» (2006) ֆիլմերի սցենարների համար։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԼայֆՍթայլ ԼայֆՍթայլԹՈՓ ՇոուՆյուզ

Չորս արդյունավետ բնական միջոց բշտիկներից ու կորյակներից ազատվելու համար

Բշտիկները, կորյակներն ու մաշկային նմանատիպ այլ խնդիրները որպես կանոն ասոցացվում են դեռահասության շրջանի և հորմոնալ տատանումների հետ, սակայն խնդիրն...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ԻնստաԼայֆԹՈՓ ՇոուՆյուզ

Գրավիչ և յուրօրինակ․ դերասանուհի Մերի Մովսեսյանի առաջին օնլայն ֆոտոշարքը

«Փրկեք մեր հոգիները», «Պատվից առավել» և այլ սերիալներից ու ֆիլմերից հայտնի դերասանուհի Մերի Մովսեսյանը չնայած տանը մնալու հանգամանքին՝ շարունակում...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնն առաջին անգամ թագավորական պարտականությունը կատարել են տեսակապի միջոցով (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն և Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն առաջին անգամ իրենց թագավորական պարտականությունն իրականացրել են տեսակապի միջոցով՝ զրուցելով կորոնավիրուսի դեմ...
Ավելին