«Երանի այն ժամանակները»․ Սոնա Ռուբենյանը կիսվել է մանկության հիշողություններով

Թերթելով երգչուհի Սոնա Ռուբենյանի ինստագրամյան էջը՝ կտեսնենք մշտապես ճոխ ու շքեղ կերպարներով հանդես եկող գեղեցկուհու, ով չի դադարում զարմացնել իր երկրպագուներին։
Մշտապես նորաոճ և հետաքրքիր Սոնան կրկին թարմացրել է իր միկրոբլոգը՝ կսիվելով մանկության հիշողություններով։

«Երանի այն ժամանակները, երբ մեր միակ մտածմունքը բակում ձնագնդի խաղալուց չթրջվելն էր, քանի որ շատ թրջվելու դեպքում ստիպված էիր տուն վազել թաց ոտքերդ տաքացնել, գուլպաներդ ու ձեռնոցներդ փոխել ու նորից իջնել և ափսոսում էիր անգամ բացակայել այդ մի քանի րոպեն, իսկ երբ մայրիկն արդեն տուն էր կանչում, դու թաց, սառած, քարացած, բայց ամենակարևորը լիարժեք երջանիկ գնում էիր տուն ու անհամբեր սպասում վաղվա քո ու ձյան սպիտակ խաղին:
Երբ իմանում էի, որ այս կամ այն երկրում Ամանորին ձյուն չի գալիս, անկեղծ խղճում էի այդ երկրի, քաղաքի երեխաներին։
Մեր մանկության Ամանորի հեքիաթն ամբողջական էր, լիարժեք, մաքուր»։