Պապարացիներին հաջողվել է «բռնացնել» Քիմ Քարդաշյանին Մեքսիկայի լողափերից մեկում և լուսանկարնել նրան բիկինիով:
Sm-news.ru-ն հրապարակել է այս լուսանկարները, սակայն միևնույն ժամանակ կասկած հայտնել, որ լուսանկարներն իրականում մշակված են:
«Երկրպագուները նկատել են, որ լուսանկարները պատահական պապարացի չի արել, քանի որ Քիմը շատ պատրաստված է` հարդարված մազերով, բրոնզագույն լողագեստը գեղեցիկ ընդգծում է նրա կառուցվածքը, մարմնի վրա չկա ցելյուլիտի հետք, մինչդեռ տարիներ առաջ պապարացիների արած լուսանկարներում երևում էր, որ նա ունի ցելյուլիտ, որը չի երևում Քիմի ինստագրամյան լուսանկարներում»,- գրում է աղբյուրը: